Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մարդիկ ստեղծել են պետություն, որ հնարավորություն տա միասին ապրելու

Մարդիկ ստեղծել են պետություն, որ հնարավորություն տա միասին ապրելու
22.11.2024 | 09:22

Թվում ա, թե ամեն ինչ պարզ ու հայտնի ա, բայց ցանկություն առաջացավ մի անգամ էլ ասելու։

Մարդիկ հավասար չեն ծնվում։ Բնությունը դեմոկրատ չի, բնությանը բազմազանություն ա պետք, որ ցանկացած պայմաններում բազմազանության մեջ գտնվեն նրանք, ովքեր կարողանում են հարմարվել, ու կենսաբանական տեսակը գոյատևի՝ չվերանա աշխարհի երեսից։ Դրա համար մարդը տարբեր հնարավորություններով ա աշխարհ գալիս՝ խելացի ու հիմար, տաղանդավոր ու անտաղանդ, ուժեղ ու թույլ, դաժան ու բարի...

Հասարակությունն էլ բնությունից հետ չի մնում։ Երեխան կարող ա ծնվել աղքատ ու հարուստ ընտանիքում, լավ ու վատ երկրում, ծնողներով կամ որբ։ Ոչինչ չես անի՝ կյանքն ա, ու ոչ մի հեղափոխություն սա չի փոխի։

Ու մարդիկ ստեղծել են պետություն՝ մի համակարգ, որ իրենց կառավարի, կարգավորի մարդկանց հարաբերություններն ու հնարավորություն տա միասին ապրելու։ Ու պետությունը, չխառնվելով բնության ու հասարակության ստեղծած անհավասարությանը բոլոր էն ոլորտներում, որտեղ նա հասարակության կյանքը կարգավորելու ֆունկցիա ունի, պարտավոր ա հավասար պայմաններ ու հնարավորություններ ստեղծել բոլորի համար։ Դա երևի պետության ամենակարևոր, ամենագլխավոր ֆունկցիան ա, ու հենց էդ ա կոչվում հավասարություն։

Պետությունը չպիտի հարուստին աղքատացնի, որ նրա երեխան աղքատի երեխայից ավելի շատ հնարավորություններ չունենա, չպիտի տաղանդավորին բթացնի, որ անտաղանդներին հավասարվի, բայց եթե պետությունն ուզում ա իր ամենալավ երգչին գտնել ու աշխարհին ցույց տալ, նա պիտի բոլորի համար հավասար հնարավորություն ստեղծի ու օրենքի ամբողջ խստությամբ պատժի բոլոր նրանց, ովքեր փորձ են անում որևէ կերպ ազդել իր կազմակերպած միջոցառման օբյեկտիվ ելքի վրա։ Իսկ եթե կարող ա, պետք ա նաև աշխատի հասարակության ստեղծած անհավասարությունը չեզոքացնել՝ կրթի աղքատ երեխային, որը կարող ա տաղանդ ունենալ, օգնի հաշմանդամին, որը միգուցե մի օր անհասանելի բարձունքների հասնի։ Մարդիկ դրա համար են պետությանը պահում ու իրանց աշխատած փողերը կիսում նրա հետ։

Էդ ժամանակ բնությունն իր գործը կանի, ու կհաղթի ամենատաղանդավորը, իսկ պետության քաղաքացիներն ամոթից գետինը չեն մտնի։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10328

Մեկնաբանություններ